Շնորհիվ կամային բարձր հատկանիշների, Խորվաթիայի ընտրանին կարողացավ 2:1 հաշվով առավելության հասնել Իսպանիայի հավաքականի նկատմամբ ու, փլեյ օֆում հանդես գալու իրավունք ձեռք բերելուց զատ, նաև առաջին տեղով ավարտել խմբայինը: Իսպանացիները երկրորդն են: Նշենք, որ խորվաթները կարողացան հավասարեցնել հաշիվը, ապաև անցնել առաջ այն բանից հետո, երբ Սերխիո Ռամոսը չկարողացավ իրականացնել տասնմեկմետրանոցը: Այսպիսով մեկ ութերորդում կմրցեն Իսպանիայի ու Իտալիայի ընտրանիները:
Լավագույն կողմերով իրեն դրսևորեց նաև Թուրքիայի ընտրանին՝ 2:0 հաշվով հաղթելով Չեխիայի հավաքականին: Փլեյ օֆ դուրս գալու համար թուրքերը դեռ սպասելու բան ունեն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ